Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը
05.02.2016 | 16:33

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը այսօր՝ փետրվարի 5-ին, հանդես կգա Սարաևոյի ազգային թատրոնում՝ ղեկավարելով Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մենակատար՝ Ռան Ջիա (դաշնամուր)։ Նշենք, որ դաշնակահար Ռան Ջիան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Սարաևոյի ֆիհարմոնիկ նվագախումբը կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ